Նորատուս համայնքում իրականացվել են ասýալտապատման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ավարտվել են ասýալտապատման աշխատանքները: Սեւան փողոցի 12-րդ նրբանցքի հատվածում` 1200 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ասýալտապատումն իրականացվել է համայնքի բյուջեից հատկացված 10,5 միլիոն դրամի շրջանակներում: Ասýալտապատված մակերեսի երկու կողմերում տեղադրվել է ջրահեռացման համակարգ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Նորատուսի գյուղապետ Անդրանիկ Հակոբյանը, «Մարզային զարգացման ծրագրիե օժանդակությամբ համայնքում ասýալտապատվել է նաեւ Գրիգոր Լուսավորչի փողոցը 1500 քառակուսի մետր մակերեսով: