Հասարակական

Նյու Յորքի Իտալիայի մշակութային ինստիտուտում կցուցադրվի Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակըե ýիլմը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Իտալիայի մշակութային ինստիտուտում նոյեմբերի 6-ին կցուցադրվի իտալացի ռեժիսորների Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակըե ýիլմը: Իտալահայ գրող Անտոնիա Արսլանի գրքի մոտիվներով նկարահանված ýիլմը պատմում է Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած ընտանիքի մասին: Մեծ հնչեղություն ունեցող ýիլմի ցուցադրությանը կնախորդի նաեւ քննարկում, որի ընթացքում սցենարի հեղինակ Անտոնիա Արսլանը մանրամասնորեն կներկայացնի գիրքը, եւ այն գրելու հիմքերը: «Արտույտների ագարակըե կցուցադրվի Նյու Յորքում գործող Իտալիայի մշակութային ինստիտուտի եւ ԱՄՆ-ի Հայ առաքելական եկեղեցու արեւելյան թեմին կից Գրիգոր եւ Կլարա Զոհրաբ տեղեկատվական կենտրոնի համատեղ աջակցությամբ: Նշենք, որ «Արտույտների ագարակնե այս տարի ցուցադրվել է նաեւ Բեռլինի միջազգային կինոփառատոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում