Հասարակական

Ջերմուկը` նաեւ ձմեռային զբոսավայր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Այս տարի Ջերմուկ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 10 տոկոսով: «Դա, առավելապես, պայմանավորված է Ջերմուկում իրականացվող բարեկարգման` փողոցների ասýալտապատման, առողջարանների ու հյուրանոցների վերանորոգման, լայնածավալ աշխատանքներովե,-«Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց Ջերմուկի քաղաքապետարանի «Ջերմուկ. բիզնես եւ զբոսաշրջությունե ընկերակցության գրասենյակի ղեկավար Լիլիթ Զոհրաբյանը: Նրա տեղեկացմամբ` այժմ արդեն լիովին լուծված է Ջերմուկի առողջարանների ջեռուցման հարցը, եւ հնարավոր կլինի ձմռանն առանց խնդիրների դիմավորել քաղաք այցելողներին: «Ձմռանը Ջերմուկում հանգստյան տները եւ հյուրանոցները, որպես կանոն, չէին գործում, սակայն ճոպանուղու կառուցմամբ, ակնկալվում է, որ քաղաքը կդառնա նաեւ ձմեռային զբոսավայրե,-ասաց Լ. Զոհրաբյանը: Նրա տեղեկացմամբ` ներկայումս քաղաքում կա 8 առողջարան, որոնցից միայն 2- ը վերջին ժամանակներս չեն վերանորոգվել: Մյուսները հիմնանորոգվել ու կահավորվել են: Այստեղ գործում է նաեւ 4 հյուրանոց: Նշենք, որ Ջերմուկը` որպես առողջարանային քաղաք, միշտ էլ աչքի է ընկել հանգստի համար նախընտրելի պայմաններով, ինչին նպաստում են քաղաքի դիրքը, բնակլիմայական պայմանները, մաքուր օդը եւ այլն: Այստեղ հաշվառված է ավելի քան 30 տեսակի հանքային ջուր` տարբեր ջերմաստիճանի` 300-600: Ջերմուկի հանքային ջրերը համարվում են աղեստամոքսային, միզասեռական եւ նյարդային համակարգերի, նյութափոխանակության, հենաշարժական ապարատի, վերին շնչուղիների, բերանի խոռոչի տարբեր հիվանդությունների բուժման համար գերազանց միջոցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում