Հասարակական

Ս. Սարգսյան. «Կգա ժամանակը, կլինի ավելի հարմար առիթ եւ ես քաղաքական պատասխան կտամ, սակայն երբեք չեմ խոսի Լ.Տեր-Պետրոսյանի ոչ եղբայրների, ոչ էլ ընտանիքի մասինե

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Թեղուտում լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին` մասնավորապես նշեց, որ իրեն ավելի շատ մտահոգում են հացի, կարագի, շաքարավազի գները, քան մի ելույթ, որ հնչել է Ազատության հրապարակում: «Պարզապես առիթ չի եղել անդրադառնալու Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, հատկապես որ շատ ավելի խիստ քննադատություն պարունակող ելույթներ տարիներ առաջ հնչել են հենց Լեւոն Տեր-Պետորսյանի դեմ: Կգա ժամանակը, կլինի ավելի հարմար առիթ եւ ես քաղաքական պատասխան կտամ, սակայն երբեք չեմ խոսի Լ.Տեր-Պետրոսյանի ոչ եղբայրների, ոչ էլ ընտանիքի մասինե,-նշեց ՀՀ վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում