Հասարակական

Նշվեց բանաստեղծ, հրապարակախոս Իգնատ Մամյանի 60-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Նոյեմբերյան երկիրը իր մաքուր օդով, գեղատեսիլ բնությամբ ու պաղ աղբյուրներով անհնարին է, որ դեպ իրեն չկանչի բանաստեղծներին, եւ անհնարին է, որ այն չունենա իր ծոցից ելած բանաստեղծին. նա եղավ Իգնատ Մամյանը՝ ամենուր դարձած պոետ եւ իր բանաստեղծության մեջ, եւ արձակում ու հրապարակոխոսության մեջ: Այսպես բնութագրեց Ի. Մամյանին ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, այսօր Գրողների տանը բացելով բանաստեղծի ծննդյան 60-ամյակին նվիրված երեկոն: Նրա գնահատմամբ «Հանդի հացե, «Վայրի մեղրե եւ մյուս ժողովածուները թարմ շունչ են բերել արդի հայ պոեզիային, որոնել ու գտել Մամյանի տեղն ու դերը մեր գրականության մեջ: «Թեեւ Իգնատն այսօր գլորում է իր 60 տարին, նա մեր մտապատկերում եղել է, մնում է եւ կմնա այն շողշողուն պատանին, երիտասարդը, որը միշտ թամբի վրա է, որովհետեւ բանաստեղծական առաջին իսկ գրքով նա ներկայացավ իբրեւ անհատականություն, նրա շուրջ երկու տասնյակ ժողովածուներում մշտապես ներկա է նրա հայրենի պոետական աշխարհըե, ասաց Լ. Անանյանը, առանձին ներկայացնելով նաեւ գրողի արձակն ու հրապարակախոսությունը, լրագրական գործունեությունը, որի արդյունքն են երեք պարբերականների ստեղծումը: Նա հրապարակեց ՀԳՄ նախագահության որոշումը, որով Ի. Մամյանը պարգեւատրվեց «Գրական վաստակի համարե մեդալով: Հոբելյարի կյանքն ու գործը ներկայացրին, նրան ողջունեցին անվանի գրողներ եւ գրականագետներ, հայրենի Նոյեմբերյանի շրջանի ներկայացուցիչներ, ասմունքի վարպետները կարդացին նրա ստեղծագործություններից: Իգնատ Մամյանը ծնվել է 1947թ. օգոստոսի 22-ին, Նոյեմբերյանում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ýակուլտետը։ Աշխատել է «Գրական թերթումե։ Հիմնադրել է «Առավոտե, «Ձայն օրինացե, «Եզերքե թերթերը։ Տարբեր տարիների աշխատել է Դիլիջանի ոստիկանապետ եւ ՀԳՄ Սեւանի ստեղծագործական տան տնօրեն։ 2002թ. արժանացել է Երեւան քաղաքին նվիրված լավագույն բանաստեղծության մրցանակի, 2001թ.՝ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու 1700- ամյակի առթիվ՝ լավագույն բանաստեղծության համար մրցանակի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում