Դավիթ Նալբանդյանը զբաղեցնում Է 9-րդ տեղը պրոýեսիոնալ թենիսի աշխարհի լավագույն թենիսիստների ընթացիք ցուցակում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, հաղթելով Փարիզում ավարտված «Մասթերզե կարգի թենիսի միջազգային մրցաշարում, վաստակեց 355 միավոր եւ այժմ զբաղեցնում Է 9-րդ տեղը պրոýեսիոնալ թենիսի աշխարհի լավագույն թենիսիստների ընթացիք ցուցակում. մինչ այդ նա 25-րդ տեղում Էր: Այս ցուցակը 1306 միավորով գլխավորում Է շվեյցարացի Ռոժե üեդերերը, 1107 միավոր 2-րդ տեղում Է իսպանացի Ռաýայել Նադալը, իսկ 3-րդ տեղում Է սերբ Նովակ Ջոկովիչը, նույնպես 1107 միավոր: