Հասարակական

Վերականգնողական աշխատանքներ են ընթանում Աջափնյակ համայնքի ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շորշորի պոմպակայանի վթարի հետեւանքով դադարեցվել է Աջափնյակ համայնքի Սիլիկյան, Լուկաշին, 15-րդ, 16-րդ թաղամասերի, Հասրաթյան, Չուխաջյան, Մելիքյան, Սպորտի, üուչիկի, Մարգարյան` 2-րդ նրբացքով, փողոցների, Հաղթանակ, Մերձավան եւ Վերին Երզնկա գյուղերի ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին «Երեւան Ջուրե ՓԲԸ-ից, Հարավարեւմտյան թաղամասում ջրի անբավարարության պատճառով հնարավոր են ճնշման անկումներ ու ջրամատակարարման ընդհատումներ: Ներկայումս «Երեւան ջուրե ընկերության կողմից տարվում են անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներ` նշված տարածքներում ջրամատակարարման գործող ռեժիմը հնարավորինս արագ վերականգնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում