Ռ. Քոչարյան. «Լեռնային Ղարաբաղն ապացուցել է իր գոյության իրավունքը` պետականություն կառուցելու իր հաջողությամբ եւ ժողովրդավարական հասարակության առաջընթացովե
6 րոպեի ընթերցում
ՀԵԼՍԻՆԿԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: üինլանդիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ելույթ է ունեցել Հելսինկիի Ալեքսանթերի ինստիտուտում: Իր ելույթում ՀՀ նախագահը մասնավորապես անդարադարձել է եվրոպական կառույցների հետ համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հայաստանի ներգրավումը ԵՄ Նոր հարեւանության քաղաքանության մեջ նոր համագործակցության հնարավորություններ է ստեղծել Եվրամիության հետ: «Գործողությունների ծրագիրը թույլ տվեց նորովի նայել գործընթացներին, որոնք տեղի էին ունենում երկրում: Այն թույլ տվեց վերագնահատել մեր ներուժը եւ իրական հնարավորությունները բարեփոխումները շարունակելու գործումե,- նշել է ՀՀ նախագահը` ավելացնելով, որ Հայաստանը հաստատակամ է զարգացնելու արգասաբեր համագործակցությունը եվրոպական կառույցների հետ, ինչպես նաեւ խորացնել հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ: « Այն թույլ է տալիս ինտենսիվացնել քաղաքական երկխոսությունը, թեթեւացնել առեւտրային ռեժիմը, ակտիվացնել համագործակցությունը սոցիալական ոլորտում, ինչպես նաեւ անվտանգության բնագավառում: Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը üինլանդիայի հետ հարաբերությունների այս նոր համատեքստումե,- նշել է ՀՀ նախագահը: Անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը` Ռ. Քոչարյանը նշել է, որ այն հիմնված է փոխլրացման սկզբունքի վրա : «Մենք փորձում ենք շահել մեր գործընկերների շահերի համընկնումից, քան բախումից: Այսպիսի արտաքին քաղաքականությունը թույլ է տալիս միաժամանակ զարգացնել ընկերական հարաբերություններ Ռուսաստանի, ԵՄ, ԱՄՆ եւ Իրանի հետ: Ի դեպ, Հայաստանի եւ üինլանդիայի մոտեցումներն այդ առումով բավականին նույնանման են: Մենք ուղղորդվում ենք զարգացման եւ անվտանգության մոդելի իրականացման նույն մոդելովե,-ասել է Ռ. Քոչարյանը: Հարավային Կովկասը դժվար տարածաշրջան է իր էթնիկ եւ կրոնական կազմվածքով: Բավականին հիմքեր կան, որպեսզի մեծ տիրությունների հետաքրքրությունների բախվեն այստեղ, որն իր հերթին թույլ է տալիս ունենալ մեծ ընտրություն արտաքին քաղաքականության առումով: «Գոյություն ունեցող լարվածությունները ԱՄՆ-Իրան, Ռուսաստան-Վրաստան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում: Կայունության պահպանումը հետեւավաբար, ամենառացիոնալ բանաձեւն է այս զգայուն տարածաշրջանում: Ջանքեր են պահանջվում պահպանել առկա հավասարակշռությունը, համբերություն եւ քաղաքական կամք է պահանջվում համապատասխանեցնել բարեփոխումները` ստեղծելով Հարավային Կովկասի երկրների զարգացման մի ընդհանուր արմատ: Մենք պարտավոր ենք լինել հասկացող եւ հեռատես առաջին հերթին մեր հարեւանների համար: Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքականությունները` խուսափելու նոր բաժանարար գծեր ստեղծելունե,-աասել է ՀՀ նախագահը: Ըստ նրա` Ճիշտ տարածաշրջանային համագործակցությունը կարող է դառնալ ամենալավ գործիքը: Հայաստանը դրա ակտիվ աջակիցն է: «Մենք համոզված ենք, որ հակամարտությունների կարգավորումը չի դիտվի որպես նախապայման երկխոսություն եւ համագործակցություն հաստատելու համար: Ընդհակառակը, տարածաշրջանային համագործակցությունը կհանգեցնի վստահության ձեւավորմանը, ինչը կօգնի խնդիրների լուծմանըե,-ընդգծել է նա: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը` Ռ, Քոչարյանը նշել է, որ Հայաստանն աջակից է խնդրի խաղաղ կարգավորմանը. «Մենք համարում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ամենաօպտիմիալ ձեւաչափն է այս հակամարտության կարգավորման համար: Նշանակալի է, որ üինլանդիան սկզբնական շրջանում Մինսկի խմբի համանախագահող երկրներից էր: Մենք հետեւաբար նաեւ սպասում ենք üինլանդիայի ԵԱՀԿ-ի նախագահությանը 2008թ-ին: Ղարաբաղյան հարցում մեր սկզբունքային դիրքորշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի օգտագործել միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը: Այն օրինական կերպով կիրառել է այդ իրավունքը: Ներկայիս շատ անկախ պետություններ, ներառյալ üինլանդիան, ձեւավորվել են նախկին տիրությունների փլուզման հետեւանքով: Ղարաբաղի անկախությունը ձեռք է բերվել Խորհրդային Միության փլուզման հետեւանքով, եւ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Լեռնային Ղարաբաղը ապացուցել է իր գոյության իրավունքը` պետականություն կառուցելու իր հաջողությամբ եւ ժողովրդավարական հասարակության առաջընթացով: Մի սերունդ է արդեն մեծացել, որը համարում է իրեն անվտանգության եւ պետականության մարմնավորում: Մենք չենք հիշում որեւէ դեպք, երբ մի ազգ ինքնակամ հրաժարվի 16 տարվա անկախությունից: Մենք չի պատրաստվում դա անել Ղարաբաղի դեպքումե,-ասել է ՀՀ նախագահը: Նա նշել է, որ ներկայումս ակտիվ բանակցությունները շարունակվում են: «Եթե դատենք ներկա քննարկումներով, այնպիսի տպավորություն է, որ դրական հավանականություն գոյություն ունի, եթե դատենք Ադրբեջանի սպառնացող հայտարարություններով` լավատեսությունը կվերանա: Ես չեմ կարծում, որ մենք մոտ ենք հակամարտության ամբողջական կարգավորմանը, մինչդեռ ես հավատում եմ այդ հնարավորությանըե,-ասել է նա: