Հասարակական

Սյունիքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Գոհար Իսախանյան): Սյունիքի մարզում դեկտեմբերի 23-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Մարզպետի կողմից Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքի Նժդեհ համայնքում նշանակված են ավագանու, իսկ Վաղատուր եւ Աշոտավան գյուղերում` համայնքի ղեկավարների հերթական ընտրություններ: Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքի Ալվանք համայնքում նախատեսված են ավագանու, իսկ Չափնի համայնքում` գյուղապետի հերթական ընտրություններ: Թեկնածուների առաջադրման ժամկետը նոյեմբերի 23-28-ն է: Մինչ այդ, նոյեմբերի 15-16-ը մարզում հերթական անգամ կանցկացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների որակավորման դասընթացներ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանը, միայն իրենց ընտրատարածքում դրանցում կընդգրկվի մոտ 350 քաղաքացի` չորս խմբերով: Դասընթացները կկազմակերպվեն Մեղրիում եւ Կապանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում