Հայ-կորեական մշակութային համագործակցությունը զարգանում է
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլլադա Ղուկասյան): ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր հանդիպեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Պարկ Սանգ Հունի եւ «Եչժոնե կորեական պարախմբի անդամների հետ: Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի կապակցությամբ, հայ-կորեական մշակութային համագործակցության շրջանակում «Եչժոնե պարախումբը նախօրեին առաջին անգամ հանդես է եկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հ. Պողոսյանն իր ուրախությունը հայտնեց խմբի բարձրակարգ ելույթի եւ դրանով հայ-կորեական մշակութային հարաբերությունների զարգացման կապակցությամբ: «Դուք շատ վառ պարերով բարձր մշակույթ ցուցադրեցիք: Ձեզ վրա մեծ պատասխանատվություն էր դրված, քանի որ դուք էիք առաջինը, որ Հայաստանում ներկայացրեցիք կորեական յուրօրինակ մշակույթը: Այդ պարերի միջոցով մենք կարողացանք տեսնել ձեր ազգի ոգինե,-ասաց նախարարը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավոր կլինի սերտ համագործակցություն ստեղծել, իսկ հայ հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելությունը պարային խմբի նոր հյուրախաղերի առիթ կդառնա: «Չնայած Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերություններն ընդամենը 15 տարի են հաստատվել, սակայն դրանք գնալով զարգանում են: Քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հետ միասին, իհարկե, կարեւոր է նաեւ մշակութային համագործակցությունը: Մշակույթների միջոցով երկու երկրների ժողովուրդները կարող են հասկանալ միմյանցե,-ասաց Պարկ Սանգ Հունին: Ըստ դեսպանի` սա լավ առիթ էր հայերին ներկայացնելու կորեական ավանդույթները: Նշենք, որ «Եչժոնե-ի պարացանկում ընդգրկված են կորեական ժողովրդական, ժամանակակից, նաեւ«Տաղանդի փայլե թեմայով արքունական պարեր: Խմբի հիմնադիր պրոýեսոր Քեն Սուն Սոնին Կորեայի կառավարության կողմից ճանաչվել է «Միանձնուհու պարիե կատարման ժառանգորդ, որը գրանցված է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: