Շախմատային մրցաշար՝ Վանաձորում
1 րոպեի ընթերցում
ՎԱՆԱՁՈՐ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Վանաձորի թիվ 6 դպրոցում անցկացվել է «Կայծե թերթի երկարամյա խմբագիր, շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոն (1953 եւ 1962 թվականներին), վարպետության թեկնածու, կրթօջախի առաջին շրջանավարտ Արծրուն Սարգսյանին նվիրված շախմատային մրցաշար: Միջոցառումը նվիրված էր նաեւ դպրոցի հիմնադրման 80-ամյակին: Վեցից տասնմեկերորդ դասարանցիների միջեւ անցկացված մրցաշարի հաղթողներին դպրոցի տնօրինության կողմից հանձնվել են պատվոգրեր եւ նվերներ: Հաղթող է ճանաչվել Տիգրան Մոսոյանը: