Հասարակական

Լոռու մարզի սեփական եկամուտներն աճել են շուրջ 113 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Լոռու մարզի համայնքների բյուջեներով այս տարվա հունվար-սեպտեմբերի համար նախատեսված մուտքերն ապահովվել են 82,2 տոկոսով. նախատեսված 3 մլրդ 758 մլն 123 հազար դրամ մուտքերի դիմաց հավաքագրվել է 3 մլրդ 87 մլն 511 հազար դրամ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց մարզպետարանի ýինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանը, համայնքների սեփական եկամուտները նշված ժամանակահատվածում կազմել են 820,1 մլն դրամ, 2006թ. նույն ժամանակաշրջանի 726,2 մլն դրամի դիմաց, կամ եկամուտների ինդեքսի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 112,9 տոկոս: Վարչական բյուջեի սեփական եկամուտների պլանը կատարված է 60,3 տոկոսով՝ նախորդ տարվա 54,1 տոկոսի դիմաց: Այս տարվա ընթացքում գույքի օտարումից մուտքերը կազմել են 577 մլն 953,4 հազար դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում