Սան üրանցիսկոյի կառավարման խորհուրդը Նենսի Փելոսիին կոչ է արել շարունակել թիվ 106 օրինագծի աջակցությունը, եւ այն անհապաղ քվեարկության դնել
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սան üրանցիսկո քաղաքի կառավարման խորհուրդը միաձայն որոշում է ընդունել, որը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել շարունակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի աջակցությունը, եւ այն անհապաղ ներառել լիագումարի նիստի օրակարգ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի լրատվական ծառայությունից, բանաձեւում նշված է, որ «Ցեղասպանության եւ մարդկության դեմ կատարված այլ ոճրագործությունների պատշաճ ճանաչումը երբեք չպետք է զոհաբերվի քաղաքական «այսպես կոչվածե նպատակներին եւ շահերինե: Խորհրդի նախագահ Պեսկինի կողմից ներկայացված փաստաթուղթը խրախուսել է նաեւ Սան üրանցիսկոյից ընտրված կոնգրեսականներին` ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչման գործընթացին աջակցելու համար: Հանձնախմբի ներկայացուցիչ Հայկ Բաղդասարյանն ընդգծել է, որ այս քվեարկությունը ցույց է տալիս Հայոց ցեղասպանության հարցում Սան üրանցիսկոյի բնակչության հաստատակամ դիրքորոշումը: «Ժամանակն է, որպեսզի պատմական իրողության վերաբերյալ մեր կառավարությունը բարոյական հստակ կեցվածք դրսեւորի, այլ ոչ թե «չարաշահվիե թուրքական անբարո սպառնալիքներովե,-ասել է նա: Սան üրանցիսկոյի բնակիչներն ու ընտրված պաշտոնյաները մշտապես աջակցել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հարցերին: Մասնավորապես` քաղաքագլուխ Գեվին Նյուսըմը վերջին ժամանակներում մշտապես կապ է պահպանել խոսնակ Նենսի Փելոսսիի եւ պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսի հետ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հայտնելով իր աջակցությունը: