Հասարակական

Ըստ Թ. Դեւիսի` Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման մեծագույն խոչընդոտը ԼՂ հակամարտությունն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի` իր անմիջական հարեւանների հետ ունեցած չլուծված խնդիրները բարդացնում են Հայաստանի եւ նրա հարեւանների ապագանե,-այսօր ԵՊՀ-ում իր ելույթի ժամանակ ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը` ավելացնելով, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման մեծագույն խոչընդոտը ԼՂ հակամարտությունն է: «Չնայած կողմերը դեռեւս խնդրի լուծման համաձայնության չեն եկել, այնուհանդերձ խրախուսում եմ պաշտոնական Երեւանին եւ Բաքվին անել ավելինե,-ասաց ԵԽ գլխավոր քարտուղարը, ով խնդրի իրական լուծումը համարում է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի հաջողությունը, այլ հակամարտող ժողովուրդների համատեղ ապրելու եւ գոյակցելու պատրաստակամությունը: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` եվրոպացի պաշտոնյան ասաց. «Դուք հիշում եք ձեր զոհերին, սակայն այստեղ կարեւոր է ժամանակի գործոնը: Այն չի ջնջում անցյալը, բայց ամոքում է վերքերըե: Թ. Դեւիսն ավելացրեց, որ պատմությունը չի կարող կառավարվել կամ օրենսդրական կարգավորման ենթարկվել: «Եկել է ժամանակը ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, այլեւ դեպի ապագա հայացք նետելուե,-ասաց բանախոսը` խնդիրների լուծման իբրեւ միակ ուղի նախանշելով հաշտեցումը: «Ըմբռնում, հարգանք եւ հաշտեցում, սա է Եվրոպայի իսկական պատգամըե,-եզրափակեց Թ. Դեւիսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում