Հասարակական

ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Թ.Դեւիսին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Երեւանում գտնվող ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ողջունելով ԵԽ գլխավոր քարտուղարին` նախարար Օսկանյանը նշել է, որ այցը պատեհ առիթ է անդրադառնալ Հայաստան-ԵԽ գործակցությանն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրագործմանը: Զրուցակիցներն անդրադարձել են մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններին ու գալիք նախագահական ընտրությունների նախապատրաստման գործընթացին եւ կարեւորել են ԵԽ աջակցությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի մշակման, ընտրական օրենսդրության ու ընտրությունների բարելավման ուղղությամբ: Վարդան Օսկանյանը հյուրի հետ քննարկել է Նախիջեւանում մշակութային ժառանգության իրավիճակը գնահատելու նպատակով առաջարկվող փաստահավաք առաքելություն իրականացնելու հարցը եւ մեկ անգամ եւս վերահաստատել հայկական կողմի դիրքորոշումը: Կողմերն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին, հիմնախնդրի լուծման հեռանկարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում