Հասարակական

Վերականգնվում են հանրապետության ոռոգման մայր համակարգերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (Հասմիկ Գեւորգյան): «Հայջրնախագիծե ինստիտուտը «Հազարամյակի մարտահրավերե ծրագրի շրջանակներում սկսել է շինարարական եւ գիտահետազոտական աշխատանքներ կատարել «Արտաշատիե, «Ստորին Հրազդանիե, «Արզնի-Շամիրամիե, «Շիրակիե, «Թալինիե եւ «Արմավիրիե ոռոգման մայր համակարգերի վնասված տեղամասերում: Ինչպես «Արմենպրեսե-ին ասաց «Հայջրնախագիծե ինստիտուտի գլխավոր ճարտարագետ Գագիկ Ղազարյանը, վերոհիշյալ կառույցների վրա, որոնց ընդհանուր երկարությունը 500 կմ է, ներկայումս տեղադրվում է ջրի ճնշումը կարգավորող հարմարանք, ջրանցույց եւ կամուրջներ: Բացի դրանից, այստեղ կատարվում է ցցանշում, համարակալված նշաձողերի տեղակայում. հետագա աշխատանքները դյուրինացնելու նպատակով յուրաքանչյուր 100 մետրը մեկ նշահարվում է եւ գրվում տեղանքի երկարությունն ու թեքությունը: Ընկերության մյուս առաջնահերթ աշխատաքներից մեկն էլ իռիգացիոն ջրի կորուստները հաշվարկելն ու դրանք կանխելն է, որը ոռոգման ցանցերը վերականգնելուց հետո հնարավորություն կտա նոր տարածքներ ջրարբիացնել: Ըստ Գ. Ղազարյանի` վերոհիշյալ աշխատանքները ընկերությունը կատարում է ջրօգտագործող եւ ջրառն իրականացնող ընկերությունների հետ համատեղ` սպասարկման հետագա աշխատանքները ճիշտ կազմակերպելու նպատակով: Զուգահեռաբար կատարվում է նաեւ բնապահպանական եւ սոցիալական հետազոտություն` որոշելու, թե համակարգերի վերակառուցումն ինչ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի եւ հարակից գյուղերի հետագա զարգացման վրա: Նախագծման եւ շինարարական աշխատանքների համար, որոնք կավարտվեն 2008-ի հունիսին, հատկացվել 1,5 մլն դոլար: Աշխատանքների ավարտից հետո լիարժեք կոռոգվեն շուրջ 116 հազար հա հողեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում