Հասարակական

Ավարտվել է «Էջմիածին- 2007ե երգի մրցույթ-փառատոնը

1 րոպեի ընթերցում

ԱՐՄԱՎԻՐ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Գրիգորյան): Ավարտվել է «Էջմիածին 2007ե երգի ավանդական մրցույթ-փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցել է մարզից 42 երգիչ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթե միացյալ տնօրինության տնօրեն Ռուբեն Շարբաթյանը, փառատոնի մասնակիցները ներկայացրել են երեք տարիքային խմբեր` 10-14, 14-18, 18 եւ բարձր` հանդես գալով տարբեր ժանրի մեկ երգով, որը գնահատել է ժյուրին` Ռ. Շարբաթյանի գլխավորությամբ: Գլխավոր` «Գրան-պրիե մրցանակին արժանացել է էջմիածինցի Մերի Բաբայանը: Բոլոր տարիքային խմբերի առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրներին խրախուսական պատվոգրեր ու նվերներ է հաձնել Էջմիածնի փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Հատուկ մրցանակի է արժանացել Սերինե Խոդիկյանը եւ Ինգա Բեգլարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում