Հասարակական

Օծվել է Շորժայի Սբ Աստվածածին եկեղեցին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեբերի 3-ին Հայ առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ օծվել է Շորժայի Սբ. Աստվածածին եկեղեցին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Շորժան Սեւանի ավազանի հնագույն բնակավայրերից է: Շահ Աբասի տեղահանությամբ հայաթափված գյուղը հայորդիներով վերստին վերաբնակեցվել է 1992թ.-ից, ովքեր ներգաղթել էին Արծվաշենից եւ Ադրբեջանից: Գյուղի եկեղեցին կառուցվել է 16-րդ դարում: Եկեղեցու նորոգումն ու տարածքի բարեկարգումն իրականացվել է այս տարի` համայնքի միջոցներով եւ համայնքապետ Սուլիկո Շուշանյանի նախաձեռնությամբ:Հավարտ արարողության կատարվել է գյուղի նորածին մանուկների օրհնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում