էջմիածնի «Հայ միասնության խաչե բարեգործական մշակութային կազմակերպությունում վերաբացվեցին նկարչական արվեստանոց եւ գորգագործական արհեստանոց
2 րոպեի ընթերցում
ԱՐՄԱՎԻՐ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Գրիգորյան): «Ջինիշյան հիշատակիե հիմնադրամի հովանավորությամբ էջմիածնի «Հայ միասնության խաչե բարեգործական մշակութային կազմակերպությունում վերաբացվեցին նկարչական արվեստանոց եւ գորգագործական արհեստանոց` նոր տեխնիկայով, գույքով եւ մասնագիտական նյութերով հագեցած: Բացման հադիսավոր արարողությանը ներկա էին «Ջինիշյան հիշատակիե հիմնադրամի տնօրեն Էլիզա Մինասյանը, «Ջինիշյան ծրագրիե ամերիկյան գրասենյակի ղեկավար Վիկտոր Մակարյանը եւ նույն գրասենյակի ýինանսական ղեկավար Էլյա Սահյանը: Նշենք, որ հիմնադրամը 10 տարի համագործակցում է «Հայ միասնության խաչե բարեգործական մշակութային կազմակերպության հետ: Վերջինիս սաները, ի նշան երախտագիտության եւ հարգանքի, կազմակերպության «Սիրո եւ համերաշխությանե բերդապարիսպին տեղադրեցին «Ջինիշյան հիշատակիե հիմնադրամի դրոշը, որը խորհրդանշում է հետագա համագործակցություն: Այնուհետեւ ներկաները ծանոթացան վերաբացված արվեստանոցին եւ արհեստանոցին, որից հետո դրանց սաները ներկայացրեցին գորգագործության եւ նկարչության բնագավառում իրենց հմտությունները: Մշակութային կազմակերպության նախագահ Գրիգոր Բաբախանյանը հուշանվերներ հաձնեց «Ջինիշյան հիշատակիե հիմանդրամի տնօրինությանը եւ մյուս հյուրերին: