Գեղարքունիքում եւ Լճափում, նախնական տվյալներով, վերընտրվել են գործող գյուղապետերը
1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք եւ Լճափ համայնքներում նոյեմբերի 4-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, նախնական տվյալներով, վերընտրվել են գործող գյուղապետերը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Աղեկյանը, Գեղարքունիքում 1335 ընտրողից ընտրությանը մասնակցել է 887-ը: Գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Կարապետ Ասատրյանը ստացել է 610, ՀՅԴ անդամ Գրիշա Հակոբյանը` 260 ձայն, 17 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Լճափում 770 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 600-ը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ` անկուսակցական Թորգոմ Գեւորգյանը ստացել է 72,ՀՅԴ անդամ Սասունիկ Գեւորգյանը ` 140, անկուսակցական Սերյոժա Մխեյանը` 97 եւ ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ Հայկ Սիմոնյանը` 287 ձայն: Չորս քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: