Հասարակական

Կայացել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման առաջին աճուրդը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արմեն Խաչատրյան): Նոյեմբերի 3-ին կայացել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման առաջին աճուրդը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնակցել է 21 քաղաքացի, ներկա է եղել նաեւ 14 դիտորդ: Հայաստանում նման աճուրդ տեղի է ունենում առաջին անգամ, եւ աճուրդի դրված 50 լոտից (տրանuպորտային միջոցը տվյալ համարանիշով հաշվառելու իրավունքը) 15-ն իրացվել է: Աճուրդից եւ դիտորդների տոմսերի վաճառքից գոյացած ընդհանուր գումարը կազմել է շուրջ 10 մլն 678 հազար դրամ: Վիճակահանությամբ հանվել են հաջորդ 50 լոտերը, որոնք աճուրդի կդրվեն նոյեմբերի 23-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում