Հասարակական

Վերահսկիչ պալատի նախագահ ընտրվեց Իշխան Զաքարյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ արտահերթ նիստի ավարտին պատգամավորներն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Վերահսկիչ պալատի նախագահ ընտրեցին «Բարգավաճ Հայաստանե խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանին: Քվերակությանը մասնակցել էր 109 պատգամավոր, որից 104-ը «կողմե էին քվեարկել, 5-ը` «դեմե: Վերահսկիչ պալատի նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց գործընկերներին եւ պարտավորեցնող համարեց քվեարկության այդպիսի արդյունքները: «Որպես Վերահսկիչ պալատի նախագահ իմ ամենալավ գործըկերը լինելու է խորհրդարանըե,- հայտարարեց Ի. Զաքարյանը: Հիշեցնենք, որ փոփոխված Սահմանադրությամբ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի կողմից, վեց տարի ժամկետով: Վերահսկիչ պալատը, փոփոխված Սահմանադրությամբ, անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ: Ի. Զաքարյանն անկախ Վերահսկիչ պալատի առաջին նախագահն է: Հիշեցնենք, որ մինչ այս ՎՊ-ն գործում էր Ազգային ժողովի ենթակայության ներքո: Նոյեմբերի 2-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստն այսօր ժամը 20:00-ին սպառելով օրակարգը` ավարտեց աշխատանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում