Տ. Հալոնեն. «Լավատես եմ, որ ԵԱՀԿ-ում üինլանդիայի նախագահության օրոք կկարողանանք առաջ շարժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացըե
5 րոպեի ընթերցում
ՀԵԼՍԻՆԿԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (հատ. թղթ. Հ. Զորյան): «Լավատեսորեն եմ տրամադրված, որ ԵԱՀԿ-ում üինլանդիայի նախագահության օրոք կկարողանանք առաջ շարժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացըե,- այսօր ասաց üինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը` պաշտոնական այցով üինլանդիայում գտնվող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: Նրա խոսքով` üինլանդիան հանգամանորեն է պատրաստվում գալիք տարի ԵԱՀԿ նախագահության ստանձնմանը, եւ դեռեւս 90-ական թվականներից ներգրավված լինելով կարգավորման գործընթացում` քաջածանոթ է ԼՂ խնդրին, ինչը «բավական բարդ է եւ կարեւոր կողմերի համարե: «Մենք հասկանում ենք հայ ժողովրդի հատուկ հետաքրքրվածությունն այդ հարցում, եւ այժմ արդեն կարող եմ ասել, որ փորձելու ենք ակտիվացնել գործընթացըե,-ասաց Տ. Հալոնենը: Նա արտահայտելով ýինլանդական կողմի ուրախությունը Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ պաշտոնական պատվիրակության այցի կապակցութամբ` նշեց, որ դրա համար կա երեք պատճառ. նախ Հայաստանի եւ üինլանդիայի հարաբերությունները, Տ. Հալոնենի խոսքով, շատ լավ են, եւ դրանք պետք է ամրապնդել նաեւ ապագայում: Երկրորդ պատճառը պայմանավորված է գալիք տարի ԵԱՀԿ-ում üինլանդիայի նախագահության ստանձնումով, եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կպահանջի նրա ուշադրությունը եւ ջանքերը: Երրորդ պատճառը Հայաստանի` Սեւծովյան տարածաշրջանի երկիր լինելն է, եւ Եվամիությունը ցանկանում է սերտ կապեր հաստատել այդ երկրների հետ: üինլանդիայի նախագահը կարեւորեց նաեւ անձնական կապերը. երկու տարի առաջ պետական այցով ժամանելով Հայաստան` Տ. Հալոնենն այստեղ բազմաթիվ հիշարժան հանդիպումներ է ունեցել: üինլանդիայի նախագահի խոսքով` նշված բոլոր ուղղությունները քննարկվել են Ռ. Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Տարյա Հալոնենն անդրադառնալով նաեւ Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին` հույս հայտնեց, որ այն դրական դրսեւորումները, որոնք առկա էին Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, կլինեն նաեւ առաջիկա ընտրություններին: Նա տեղեկացրեց, որ üինլանդիան արդեն ստացել է հրավեր` մասնակցելու այդ ընտրություններին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը նշեց, որ բանակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ համալիր շրջանակը: Նա վերահաստատեց հայկական կողմի ցանկությունը` զարգացնելու երկկողմ կապերը üինլանդիայի հետ եւ գոհունակություն հայտնեց, որ հնարավորություն է ընձեռվել շարունակելու տարիներ առաջ հաստատված քաղաքական երկխոսությունը: «Այդ ցանկությանը գումարվում է նաեւ հաջորդ տարի üինլանդիայի կողմից ԵԱՀԿ նախագահության ստանձնումը եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը, որն այժմ ընթանում է Գործողությունների ծրագրի շրջանակներումե,-նշեց Ռ. Քոչարյանը: Իր հերթին Տ.Հալոնենն էլ գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը հաջողությամբ է ընթանում: üինլանդիան լավ համբավ ունի արդյունավետ կառավարման, բարեփոխումների անցկացման, ժողովրդավարական կառույցների զարգացման առումով եւ շատ ակտիվ է լինելու փորձի փոխանակման հարցում: «Մենք նաեւ հասկանում ենք, որ ամեն ինչ ձեր ձեռքում է, եւ պետք է փորձենք միասին անցնել այդ ճանապարհըե,-ասաց üինլանդիայի նախագահը: ԵՄ Նոր հարեւանության ծրագրի շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի իրականացումը տալիս է իր արդյունքները, եւ այսօր ԵՄ-ի հետ օրակարգի նոր հեռանկարային հարցերի թվում են շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակի շնորհումը, ազատ առեւտրի ռեժիմի սահմանումը, վիզային ռեժիմի պարզեցումը: Կարո՞ղ է արդյոք Հայաստանն ակնկալել üինլանդայի աջակցությունն այդ հարցերի լուծմանը, ինչպես նաեւ Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող տարբեր ծրագրերում: Պատասխանելով «Արմենպրեսե-ի այս հարցին` Տարյա Հալոնենը նշեց, որ երկու երկրների քաղաքական երկխոսությունը շատ բարձր մակարդակի վրա է, ինչը թույլ է տալիս քննարկել այդ հարցերը: «Մեզ գոհացնում են այն բանակցությունները, որ Եվրամիության հետ վարել է Հայաստանը, ինչը մենք քննարկել ենք նախագահ Ռ. Քոչարյանի հետ: Ինչ խոսք, üինլանդիան օգնելու է Հայաստանին այդ ճանապարհինե,- նշեց տիկին Հալոնենը: Ըստ նրա` üինլանդիան մեծապես կարեւորում է եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման արդյունավետությունը, ինչի համար օգնություն կլինի քաղաքացիական հասարակության ձեւավորման ուղղությամբ: Նա հույս հայտնեց, որ երկկողմ տնտեսական հարցերն առավել աշխույժ կքննարկվեն գործադիր իշխանությունների մակարդակով: