Վերջին հրաժեշտը` կինոօպերատոր Ա.Յավուրյանին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաղանդավոր կինոօպերատոր, նշանավոր գործիչ Ալբերտ Յավուրյանը կինոաշխարհ մտավ իր յուրահատուկ մոտեցումներով ու տեսակետներով, որոնք կինոարվեստում հետագայում մնայուն արժեքներ դարձանե,- նման կարծիք հայտնեց կինոգետ Անիտա Երզնկյանն այսօր Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշանավոր կինոօպերատոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալ.Յավուրյանին վերջի հրաժետի արարողությանը: Նրա խոսքով, նշանավոր գործիչը կինոարվեստի այն սերնդի վերջին ներկայացուցիչներից էր, ով փառք բերեց հայ ազգային կինոյին: Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի գնահատմամբ, կինոյի ոլորտում նա ամենամեծ ներկայացուցիչներից մեկն էր: Մեծ էր նաեւ նրա ավանդը մանկավարժության բնագավառում. երկար տարիներ ղեկավարել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կինոյի եւ հեռուստատեսության ամբիոնը` ամբողջովին նվիրվելով նոր սերնդի դաստիարակմանը: «Ալ.Յավորուրյանի անունը մշտապես կգրանցվի հայ մշակույթի պատմության մատյանումե,- ասաց նա: Տասնյակ խաղարկային եւ վավերագրական ýիլմերում ճանաչված Ա.Յավուրյանը հանդես է եկել որպես բեմադրող օպերատոր, իսկ նրա մասնկացությամբ ստեղծված «Բարեւ, ես եմե ýիլմը ճանաչվել է հայկական կինոյի նորագույն շրջանի հայտնություն: Բազմաթիվ փառատոներում պարգեւների արժանացած կինոմասնագետը չափազանց ազնիվ եւ համեստ մարդ էր` օժտված անձնական մեծ հմայքով, լինելով իսկական հայրենասեր ու քաղաքացի: Ա.Յավուրյանի մարմինն ամփոփվեց Երեւանի քաղաքային պանթեոնում: