«Բաբկեն եւ Անահիտ Մկրյանե մրցանակը հանձնվեց «Քայլող մարդե արձանի հեղինակ Արտո Չաքմաչյանին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): Թեքեյան մշակութային միությունում այսօր «Քայլող մարդըե արձանի համար «Բաբկեն եւ Անահիտ Մկրյանե մրցանակը հանձնվեց քանդակագործ, նկարիչ, Կանադայի Գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաչյանին: «Ես պատահական չեմ ընտրել «Քայլող մարդըե, որովհետեւ Երեւանում նկատեցի շատ մտածող մարդկանց, որոնք էլ ինձ օգնեցին թեմայի ընտրության հարցումե,-ասաց Ա. Չաքմաչյանը: Նրա խոսքերով, «Քայլող մարդըե մտազբաղ մի մարդ է, որը խնդիր ունի եւ շարժման մեջ մտածում է ապագայի մասին: Ըստ քանդակագործի`«Քայլող մարդե արձանը երկու խորհրդանիշ ունի: Առաջինն այն է, որ քայլելը դառնում է խորհրդանիշ Հյուսիսային պողոտայի համար, որովհետեւ չի լինելու մեքենաների երթեւեկություն: Երկրորդը` խորհրդնշում է ժողովրդի թեկուզ շատ փոքր, բայց արձանագրված առաջընթացը: Ա. Չաքմաչյանն, իր ստեղծագործական կյանքում արժանացել է բազնաթիվ մրցանակների: 1962թ-ին Պրահայում ստացել է խեցեգործության միջազգային ցուցահանդեսի դիպլոմ, 1964թ-ին նրա «Հիրոսիմաե քանդակն արժանացել է Մոսկվայի Խաղաղության կոմիտեի մրցույթի առաջին մրցանակին: 1969-ին «Մայրըե եւ «Առնո Բաբաջանյանե քանդակների համար նրան շնորհվել է Հայաստանի երիտասարդական միության ոսկե մեդալ: Ստեղծել է հայտնի արվեստագետների, գիտնականների ու գործիչների բազմաթիվ դիմանկարներ, դիմաքանդակներ, կիսանդրիներ եւ արձաններ, որոնք զարդարում են Կանադայի ու ԱՄՆ-ի տարբեր քաղաքների հրապարակները, թանգարաններն ու համալսարանները: Մասնակցել է անհատական ու խմբային բազմաթիվ ցուցահանդեսների Սոýիայում, Մոսկվայում, Սան üրանցիսկոյում, Փարիզում եւ այլ քաղաքներում: Նա ունի 100-ից ավելի քանդակներ, 500-ից ավելի նկարներ: Արվեստագետը պատրաստակամություն հայտնեց ոչ միայն իր ստեղծագործություններից նվիրել հայ ժողովրդին, այլ իր փորձը փոխանցել հայ երիտասարդներին: