Երեւանում կանցկացվի «Տարվա նախագիծ եւ կառույց- 2007ե ճարտարապետական 2-րդ մրցույթ- ցուցահանդեսը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում այս ամիս կմեկնարկի «Տարվա նախագիծ եւ կառույց -2007ե ճարտարապետական 2-րդ մրցույթ- ցուցահանդեսը, որի արդյունքները կամփոփվեն մինչեւ դեկտեմբերի 25-ը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2008 թ-ի գարնանը: Մասնակցելու հայտ է ներկայացրել 30 հեղինակային խումբ, որոնցում ընդգրկված է 60 ճարտարպետ: Կմասնակցեն նաեւ Հայաստանում նախագծեր իրականացրած այլազգի ճարտարապետներ: Նման ցուցահանդես հանարպետությունում առաջին անգամ անցկացվել է 2004 թ-ին, որին մասնակցել է 11 հեղինակային խումբ: Այսօր հրավիրած ասուլիսում Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը նշեց, որ մրցույթի նպատակը մեր ճարտարապետաշինարարական «խոհանոցըե ճանաչելն է: «Պետք է հասկանալ` ի՞նչ եւ ինչպե՞ս ենք նախագծում, ի՞նչ ենք կառուցում եւ արդյո՞ք մեր ճարտարապետներն այսօր կարողանում են ստեղծել այնպիսի նախագիծ, որը կարելի է առանձնացնել եւ լավագույնը համարելե,- ընդգծեց նա: ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետական վարչության պետ Ռազմիկ Օհանյանը նույնպես կարեւորեց ցուցահանդեսի անցկացումը: Ըստ նրա` այն հասարակությանը հնարավորություն կտա ճիշտ գնահատել հայ ճարտարապետների աշխատանքը, քանի որ այսօր շատ խոշոր շինությունների հեղինակներ հասարակության կողմից ճանաչված եւ գնահատված չեն: Մրցույթի կազմակերպիչների խոսքով` հաղթողին դրամական մրցանակ չի սպասվում` կարեւորը աշխատանքն ըստ արժանավույն գնահատելն է: