Լ.Ճգնավորյանի 50 տարիների ստեղծագործությունները կներկայացվեն նաեւ թվայնացված տարբերակով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաեստրո Լորիս Ճգնավորյանի շուրջ 50 տարիների ընթացքում գրված 76 ստեղծագործությունները 1-2 ամսից կներկայացվեն թվայնացված տարբերակով, որոնց ամբողջական ցուցադրությունը կլինի Իրանում, այնուհետեւ` Ավստրիայում: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց մաեստրոն, այդ ստեղծագործություններում կան իր 4 օպերաները, 3 բալետները, կոնցերտներ դաշնամուրի, ջութակի եւ կիթառի համար, կամերային երաժշտական գործեր, ինչպես նաեւ 40-ից ավելի ýիլմերի համար գրված գործեր: Լ.Ճգնավորյանը հայտնեց նաեւ, որ հավաքվում են նաեւ տարբեր երկրներում իր կողմից ղեկավարած նվագախմբերի ձայնագրություններն ամշբողջ աշխարհում, որոնցից մեկ օրինակ կթողնի նաեւ Հայաստանում: Մաեստրոն մեծ երախտագիտություն հայտնեց իր ծննդյան 70-ամյակի առթիվ հայրենիքում կազմակերպված հոբելյանական համերգի համար, որի հեղինակը «Հոգեւոր մշակութային վերածնունդե հիմնդրամն էր` ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ: Նրա խոսքով, արվեստագետի համար ամենամեծ գնահատականը իր ժողովրդի սերն ու ջերմ ընդունելությունն է, իսկ եթե տարիներ հետո հիշում եւ մեծարում են մշակութային գործչին, նշանակում է նա կարողացել է թողնել հիշարժան ստեղծագործություններ մշակութային դաշտում: «Թեեւ Հայաստանում ղեկավարելով ýիլհարմոնիկ նավագախումբը` ես ապրել եմ դժվարին ժամանակահատվածում, հատկապես երկրաշարժի տարիներին, սակայն կարող եմ արձանագրել, որ իմ գործունեության ամենահետաքրքիր եւ լուսավոր շրջանը եղել է հենց այդ տարիներին հայրենիքին ծառայելըե,- նշեց նա: Նշենք, որ Լ.Ճգնավորյանին շնորհավորական ուղերձ էր ուղարկել նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀ մշակույթի նախարարը կոմպոզիտորին շնորհել է ոսկե մեդալ: «Յուրաքանչյուր երկիր արտերկրում ճանաչում են նրա մշակույթով, արվեստի գործերով: Ուստի այս ոլորտի նկատմամբ հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն, որպեսզի կարողանանք այն հասցնել համաշխարհային մակարդակիե,- ասաց մաեստրոն` ավելացնելով, որ հետաքրքիր եւ արժեքավոր մշակույթ ունենալու դեպքում երկրում մեծ զարգացում է ապրում նաեւ զբսաշրջությունը: