Հասարակական

ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների, հասարակական եւ մշակութային գործիչների հետ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ավելի քան 60 ռուսաստանաբնակ հայ գործարարների, հասարակական եւ մշակութային գործիչների հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման սկզբում նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական եւ ներքաղաքական իրավիճակը, բանակաշինության եւ բանակցային գործընթացները: Հանդիպման առանցքային թեմաներից էր Սփյուռքի ռուսաստանյան հատվածի հետ կապերի ընդլայնումը ու խորացումը: ԼՂՀ նախագահը ընդգծել է երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարեւորել է միասնության գաղափարը, մասնավորապես, համազգային կարեւորություն ունեցող հիմնախնդիրների լուծման գործում, որը դրական արձագանք է ստացել ներկաների կողմից: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել առաջարկությամբ. հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծել համապատասխան խմբեր` Արցախում անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու եւ հստակ առաջարկներ ներկայացնելու համար: Բակո Սահակյանը ողջունել է այդ նախաձեռնությունը եւ հավաստիացրել, որ ԼՂՀ իշխանություններն ըստ ամենայնի կաջակցեն այդ գործընթացին: Նշենք, որ նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու մշակութա- լուսավորչական կենտրոնում տեղի է ունեցել ռուս ýոտոլրագրող Դանիլա Գորյուկովի «Ղարաբաղի դիմանկարներըե ýոտոցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցահանդեսում ներկայացված է եղել ավելի քան հիսուն դիմապատկեր Արցախի տարբեր վայրերից: Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ պաշտոնական պատվիրակության անդամները, Ռուսաստանի հայ համայնքի անդամներ, ռուս հասարակական եւ մշակութային գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում