Հասարակական

Խորհրդարանականները քննարկեցին «ՀՀ ընտրական օրենսգրքումե փոփոխությունների եւ լրացումների նախագիծը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ արտահերթ նիստում այսօր առաջին ընթերցման ներկայացվեց ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորների հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքումե փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես փաստաթուղթը ներկայացնելիս նշեց համահեղինակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը, նախագծում հաշվի են առնվել եվրոպական կազմակերպությունների կողմից արված առաջարկությունները, փաստաթղթի նպատակը խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջ եկած հարցերին լուծում տալն է, միաժամանակ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախընտրական տարում առաջարկվող փոփոխությունների ծավալը հնարավորինս փոքր լինի: Առաջարկվող էական փոփոխություններից մեկն այն է, որ քվեարկության օրն իրենց հաշվառման վայրում չգտնվող քաղաքացիներին տրվում է ըստ գտնվելու վայրի քվեարկելու իրավունք: Մասնավորապես` այլ համայնքի հաշվառում ունեցող քաղաքացիները կարող են քվեարկության օրվանից մինչեւ7 օր առաջ լիազոր մարմնին (ՀՀ ոստիկանության անձնագրային եւ հրավերների վարչությանը կամ նրա համապատասխան ստորաբաժանումներին) ներկայացնել դիմում ըստ հաշվառման վայրի ընտրացուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու հասցեն: Լիազորված մարմինը եռօրյա ժամկետում քաղաքացուն տրամադրում է տեղեկանք` ընտրողի տվյալները ըստ հաշվառման վայրի ընտրացուցակից հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Կարեւոր փոփոխություններից է նաեւ թեկնածուների առաջադրման կարգի պարզեցումը: Հանվել է քաղաքացիական նախաձեռնությամբ եւ դաշինքների կողմից առաջադրումը` այն փոխարինելով թեկնածուների ինքնառաջադրմամբ: Միաժամանակ մեծացվել է ընտրական գրավի չափը` հաշվարկային նվազագույն աշխատավարձր 5000- ապատիկից դարձվել է 10 000-ապատիկի չափով: Նախընտրական հիմնադրամի ծախսերի չափը կրկնակի ավելացվել է. նշվում է, որ թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 140.000-ապատիկը` ներկայիս 70 000- ապատիկի փոխարեն: Նախընտրական հիմնադրամների ձեւավորման եւ ծախսերի թափանցիկությունն ապահովելու նպատակով սահմանվել է նախընտրական հիմնադրամների վերաբերյալ հաշվետվությունների նոր կարգ. թեկնածուները, կուսակցությունները նախընտրական քարոզչությունն սկսելուց հետո 15-րդ օրը եւ քվեարկության օրվանից 5 օր առաջ ներկայացնում են հաշվետվություն` իրենց նախընտրական հիմնադրամի ýինանսական մուտքերի եւ ծախսերի վերաբերյալ: Ի դեպ, նախագծում նշվում է նաեւ, որ ՀՀ քաղաքացիները չեն կարող գանցվել որպես միջազգային, իսկ օտարերկրյա քաղաքացիները` որպես տեղական դիտորդ: ԿԸՀ-ին օրենքով պարտադրվում է սահմանել ոչ միան անվճար, այլ վճարովի եթերաժամից օգտվելու ժամնակացույցը: Հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների առաջարկները, պարզեցվել է տեղամասային ընտրական հանձնաժողովներում արձանագրությունների կազմումը, ինչը, ըստ Ս. Նիկոյանի, հնարավորություն կտա ավելի արագ ամփոփել քվեարկության արդյունքները: Առաջարկվել է նոր հոդված` ընտրական հանձնաժողովների ýինասավորման համար: Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցան պատգամավորներից շատերը մտավախություն հայտնեցին ըստ գտնվելու վայրի քվեարկելու հնարավորության վերաբերյալ` նշելով, որ դա կարող է կրկնակի քվեարկության հնարավորություն ստեղծել: Դիրքորոշում հայտնեցին միայն «Ժառանգությունե եւ «Օրինաց երկիրե խմբակցությունների ներկայացուցիչները: «Ժառանգությունե խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ողջունելի համարեց, որ հեղինակները հաշվի են առել միջազգային եւ տեղական դիտորդական կազմակերպությունների առաջարկները: Խմբակցությունն առաջին ընթեցման ժամանակ «ձեռնպահե է քվեարկելու, իսկ երկրորդ ընթերցման ժամանակ որոշում կկայացնի` ելնելով իրենց կողմից արված առաջարկների ընդունումից: «Օրինաց երկիրե խմբակցության անդամ Արտաշես Ավոյանը չնայած նախագծում առկա առանձին դրական տեղաշարժերի, անընդունելի համարեց փաստաթղթի հապճեպ ներկայացումը եւ առաջարկեց հետաձգել քվեարկությունը, կազմակերպել լայն քննարկումներ: Նա միաժամանակ հայտնեց, որ խմբակցության դիրքորոշումը պայմանավորված կլինի արված առաջարկությունների ընդունումից: Նախագծի համահեղինակ Սամվել Նիկոյանը եզրափակիչ ելույթում կոչ արեց գործընկերներին ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում