Հանարապետությունում այս տարվա հունվար-սեպտեմբերին գրանցվել է 5 802 արտակարգ իրավիճակ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանարապետութունում այս տարվա հունվար- սեպտեմբերին գրանցվել է 5 802 արտակարգ իրավիճակ, որից 3 264-ը` տեխնածին, 354- ը` տարերային, 2 184-ը` սոցիալ-կենցաղային բնույթի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեխնածին արտակարգ իրավիճակների թիվը նվազել է 383- ով, տարերային աղետներն ավելացել են 153-ով, իսկ սոցիալ-կենցաղային բնույթի աղետները` 988-ով: Վերլուծությունը ցույց է տալիս, որ արտակարգ իրավիճակների զգալի աճ է գրանցվել տարվա երրորդ եռամսյակում: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության փրկարար ծառայությունից, պատահարների հետեւանքով նույն ժամանակահատվածում հանրապետությունում զոհվել է 381 (2006թ-ին` 348), տուժել՝ 4 426 մարդ (2006թ-ին` 2 801): Ինչպես 2005-2006թթ., այնպես էլ այս տարի զոհերի գերակշիռ մասը բաժին է ընկել ճանապարհատրանսպորտային պատահարներին, որոնց հետեւանքով ինն ամիսներին զոհվել է 255 (ընդհանուր զոհերի 67%-ը), տուժել` 1 981 մարդ (ընդհանուրի շուրջ 44.7%-ը): Կտրուկ աճ է գրացվել թունավորումների հետեւանքով զոհվածների թվաքանակում` գերազանցելով 2005-2006թթ. ցուցանիշները համապատասխանաբար` 26-ով եւ 24-ով: Փլուզումների հետեւանքով այս տարի զոհվել է 4, վիրավորվել 34 մարդ: Հունվար-սեպտեմբերի ընթացքում գրանցված արտակարգ իրավիճակների գերակշիռ մասը հրդեհներն են (1 790 դեպք), ՃՏՊ-ները (1 387 դեպք) եւ թունավորումները (2 098 դեպք):