Հասարակական

Ավարտվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետական այցն ԱՄՆ Հայոց արեւելյան թեմ

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ավարտել է հովվապետական այցն ԱՄՆ Հայոց արեւելյան թեմ եւ վերադարձել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Սուրբ Էջմիածնում դիմավորելով Նորին սրբությանը` Մայր Աթոռի միաբանները Մայր տաճարի զանգերի ղողանջների ներքո Վեհափառ Հայրապետին առաջնորդել են Մայր տաճար, ուր Իջման Սբ սեղանի առջեւ կատարվել է բարիգալստյան արարողություն: Աղոթքի ավարտին Մայր Աթոռի միաբանության անունից Նորին սրբությանը ողջունել է Փառեն սրբազանը` մեծապես կարեւորելով Հայրապետի այցն ԱՄՆ արեւելյան թեմ եւ անդրադառնալով Նորին սրբության բացակայությամբ Մայր Աթոռի միաբանության գործունեությանը: Այնուհետեւ Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է հովվապետական մեկամսյա այցի մանրամասներին: Նոյեմբեր 4-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագի ավարտին Նորին սրբության գահակալության ութերորդ տարեդարձի առթիվ կատարվել է հայրապետական մաղթանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում