Հասարակական

Մ. Հարությունյան. «Հայկական կողմն իր նախաձեռնությամբ երբեք չի խախտում հրադադարի ռեժիմըե

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք 1994թ-ից լսում ենք ադրբեջանական մամուլի եւ ղեկավարների կողմից հրադադարի խախտման մասին տեղեկությունները: Հայկական կողմն իր նախաձեռնությամբ երբեք չի խախտում այդ ռեժիմը, այն երբեմն խախտում են ադրբեջանցիները, ինչին մենք պատասխանում ենք, պատասխանել ենք եւ կպատասխանենք: Ես կցանկանայի, որ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարությունը հսկողության տակ վերցներ իր զինված ուժերը, որպեսզի շփման գծում հրադադարի խախտում չլինիե,- ասաց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` Հետախույզի օրվա կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումներից հետո լրագրողների հետ զրույցում: Նա ավելացրեց, որ շփման գծում ներկայումս իրավիճակը կայուն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում