Հասարակական

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է հղել անվանի կինոռեժիսոր Ա. Յավուրյանի հարազատներին, մերձավորներին ու գործընկերներին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Գերագույն հոգեւոր խորհրդի եւ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից ցավակցական գիր է հղել անվանի կինոռեժիսոր Ալբերտ Յավուրյանի հարազատներին, մերձավորներին ու գործընկերներին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հայրապետական գրում մասնավորապես ասվում է. «Հոգելույս Ալբերտ Յավուրյանը մեր ժողովրդի կողմից սիրված ու գնահատված էր որպես տաղանդաշատ կինոռեժիսոր եւ արվեստագետ, ով իր հայրենապատում ýիլմերով մեծ ավանդ եւ մնայուն հետք է թողել հայ կինեմատոգրաýիայի պատմության մեջ: Ալբերտ Յավուրյանի ýիլմերը մեծապես գնահատվել են նաեւ օտար հանդիսատեսի կողմից` ներկայացնելով զանազան միջազգային փառատոններում եւ մրցույթներում: Մենք անձնապես ճանաչել ենք Ալբերտ Յավուրյանին` որպես ազնիվ եւ բարեպաշտ, Հայրնիքի ու հայրենական ավանդների հանդեպ մեծ սեր ունեցող անձի, ով իր հոգում կրում էր Հայաստան մեր երկրի լուսավոր գալիքի երազը: Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ Ամենողորմ Տերը արարչական Իր սիրով եւ անսահման գթությամբ երկնային լուսեղեն հարկերում ընդունի հանգուցյալի հոգին եւ Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգեւի Ձեզ եւ վշտակիր բոլոր հոգիներինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում