Հասարակական

Թ. Դեւիս. «Սահմանադրական բարեփոխումները ՀՀ-ի եւ ԵԽ-ի համագործակցության կարեւորագույն նվաճումն ենե

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրախորհուրդը շարունակելու է ուղեկցել Հայաստանին եվրոպական չափանիշների ամրապնդման գործընթացումե,-այսօր ԵՊՀ-ում ունեցած ելույթի ժամանակ ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը` ավելացնելով, որ 6 տարի առաջ Հայաստանի` եվրոպական ապագա կերտելու որոշումը հանուն իր երկրի եւ հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի էր: «Չնայած ԵԽ-ին միանալու պահին Հայաստանը լիովին չէր համապատասխանում եվրոպական չափանիշներին, այնուհանդերձ, ցանկացած անաչառ դիտորդ այսօր կարող է արձանագրել, որ 6 տարիների ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել, սակայն դեռ շատ անելիքների կանե,-ասաց ԵԽ գլխավոր քարտուղարը` իրականացված բարեփոխումներից առանձնացնելով հատկապես սահմանադրական բարեփոխումները: «Սահմանադրական բարեփոխումները ՀՀ-ի եւ ԵԽ-ի միջեւ համագործակցության կարեւորագույն նվաճումն ենե,-ասաց եվրոպացի պաշտոնյան` հավաստիացնելով, որ ԵԽ-ը կշարունակի աջակցել Հայաստանին այդ բարեփոխումները կյանքի կոչելու գործընթացում: Սահմանադրական բարեփոխումների համատեքստում Թ. Դեւիսը կարեւորեց մասնավորապես Երեւանի քաղաքապետի ընտրովի լինելու հանգամանքը, դատական իշխանությունների անկախությունը, քաղաքացիների, կուսակցությունների եւ մարդու իրավունքների պաշտպանի` ՍԴ դիմելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, ԵԽ գլխավոր քարտուղարը կարծում է, որ Հայաստանում պետք է բարելավվի քաղաքական մշակույթը: «Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է սովորեն միմյանց հարգել, որն ամենեւին էլ չի բացառում երկրում առողջ ժողովրդավարական մրցակցությունը` չընդունելով գոտկատեղից ներքեւ հարվածելըե,- ասաց նա: Ըստ Թ. Դեւիսի` դեռեւս թերություններ են արձանագրվում համապետական ընտրությունների անցկացման գործընթացում, սակայն մայիսյան խորհրդարանական ընտրություններում որոշ «հուսադրող նշաններ կայինե: «Լիահույս ենք, որ 2008-ի նախագահական ընտրություններում այս դրական միտումը կհաստատվիե,-ասաց բանախոսը` ժողովրդավարության կայացման գործընթացում նախ եւ առաջ մատնանշելով ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Ժողովրդավարության կայացման համար իր կարեւորությամբ իբրեւ երկրորդ նախադրյալ մատնանշելով անկախ եւ արդյունավետ դատական համակարգը` նա նշեց, որ վերջին երկու տարիներին Հայաստանի կարեւոր ձեռքբերումը դատական մարմինների անկախության օրենսդրական եւ սահմանադրական երաշխիքն է: ԵԽ գլխավոր քարտուղարը, իբրեւ ժողովրդավարության հիմնաքար, առանձնացրեց նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը: «Չնայած ԳՐԵԿՈ-ի 2006թվականի Հայաստանի զեկույցում ոլորտում լուրջ հիմնախնդիրներ արձանագրվեցին, այնուհանդերձ, հուսով ենք, որ փորձագետների` Հայաստանի իշխանություններին արված 24 առաջարկները կօգնեն պայքարել կոռուպցիայի դեմե,-ասաց Թ. Դեւիսը: Նա կարծիք հայտնեց, որ դեռ երկու բնագավառում պետք է բարեփոխումներ իրականացվեն` ՀՀ քրեակատարողական համակարգը եւ այլընտրանքային ծառայության մոդելները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ելույթից հետո դիպլոմներ հանձնեց ԵԽ քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի 2006-2007 ուսումնական տարվա 33 սաներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում