Հասարակական

ԱԺ արահերթ նիստում քննարկված նախագծերն ընդունվեցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն այսօր ընդունեց նոյեմբերի 2-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկված մի շարք նախագծեր: Առաջին ընթերցմամբ ընդունվեց (95 «կողմե, 2 «դեմե, 12 «ձեռնպահե) «ՀՀ ընտրական օրենսգրքումե փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նույն ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Հատուկ քննչական ծառայության մասինե օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել Հատուկ քննչական ծառայություն` բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունների, ընտրական գործընթացների հետ կապված քր.գործերի նախաքննությունն իրականացնելու համար: Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ ՀՀ վարչրական դատավարության օրենսգրքի եւ «ՀՀ ընտրական օրենսգրքումե փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Նոր` Վարչական դատավարության օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը «Դատական օրենսգրքիե պահանջ է: Ինչպես այսօր նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, վարչական արդարադատությունն առավել կապված է սահմանադրական արդարադատության հետ: Վարչական դատարանին ընդդատյա են ոչ միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, այլ իրավաբանական եւ ýիզիկական անձինք կարող են դատական կարգով վիճարկել այն նորմատիվ եւ վարչական ակտերը, որոնք Սահմանադրական դատարանում քննարկման ենթակա չեն: Երկրոդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Նվազագույն աշխատավարձի մասինե օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով 2008թ. հունվարի 1-ից հանրապետությունում նվազագույն աշխատավարձը սահմանվում է 25 հազ. դրամ` ներկայիս 20 հազարի դիմաց: Նույն ընթերցմամբ ընդունվեց «Եկամտահարկի մասինե օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով եւս ամրագրվում է նվազագույն աշխատավրձի չափը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում