Հասարակական

«Գեղարվեստի ակադեմիաե հիմնադրամը կօժանդակի մշակութային, կրթական ոլորտներում նախաձեռնությունների ու ծրագրերի իրագործմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտակրթական եւ մշակութային խնդիրներով զբաղվող «Գեղարվեստի ակադեմիաե հիմնադրամի գործունեությունը նպատակաուղղվելու է ýիզիկական կամ իրավաբանական անձանց մշակութային, կրթական ոլորտներում նախաձեռնությունների ու ծրագրերի իրագործմանը: Ինչպես այսօր Ազգային պատկերասրահում հիմնադրամի ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ նշեց հիմնադրամի գլխավոր տնօրեն Գեորգի Գուլքանյանը, դեռեւս անցած տարվա նոյեմբերին ստեղծված հիմնադրամը բավական ծավալուն ծրագիր է մշակել, որն առաջին հերթին ուղղվելու է հատկապես երիտասարդ ու խոստումնալից ստեղծագործողների գեղարվեստական դաստիարակությանն ու կրթմանը: Նախատեսվում է, որ կառույցը հետագայում մասնաճյուղեր կունենա նաեւ մարզերում: Հիմնադիրը Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն է, հիմնադրամը գործելու է նվիրատվությունների, ներդրումների, դրամաշնորհների ու հանգանակությունների շնորհիվ: Ա.Իսաբեկյանի խոսքով, «Գեղարվեստի ակադեմիաե-ի առաջին ձեռքբերումը կարելի է համարել Փարիզի կենտրոնում հայ արվեստագետների համար ձեռք բերված արվեստանոցը: Դա իրականացվել է «Բարգավաճ Հայաստանե կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նվիրատվության շնորհիվ, ինչի արդյունքում հաջողվել է 54 տարի ժամկետով վարձակալել այն: Գ.Ծառուկյանը նշեց, որ ապագայում հաջողությունների հասնելու համար հնարավորինս պետք է օժանդակել կրթական, մշակութային հատվածին, ուստի հետագայում եւս կշարունակի աջակցել հիմնադրամին ու նրա անդամներին: Նշենք, որ Փարիզում հիմնադրամի կողմից ձեռք բերված արվեստանոցը գտնվում է 1960-ական թվականներին ստեղծված Արվեստների միջազգային քաղաք-կենտրոնում, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ համաշխարհային արվեստի գլուխգործոցներին, կազմակերպել անհատական կամ խմբակային ցուցահանդեսներ եւ, ի վերջո, իրականացնել փորձի փոխանակում: Այն ունի մոտ 200 արվեստանոց, որոնք վարձակալական հիմունքներով 50-70 տարով տրամադրվում են տարբեր երկրների արվեստի պետական եւ ոչ պետական կազմակերպություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում