Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է թույլ չտալ Թուրքիայինախագահի պաշտոնում երկրի վարչապետ, ԱԶԿ ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանինշանակումը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ընդդիմությունը խոստացել է այսօր հավաքել մոտ 200 հազար մարդ` Անկարայում կայանալիք ցույցին մասնակցելու համար: Ըստ «ՌԻԱ Նովոստիիե` միջոցառումը, որի մասնակցության համար Թուրքիայի մայրաքաղաք երկրի տարբեր մասերից ժամանել են հասարակական եւ մասնագիտական կազմակերպությունների մոտ 100 հազար ներկայացուցիչներ, անցնում է «Պաշտպանենք ժողովրդավարությունըե կարգախոսով: Ցույցի անցկացման վայրում իրականացվել են անվտանգության բոլոր միջոցառումները: Իրավապահ մարմինների տվյալներով` հասարակական կարգը կպահպանեն մոտ 10 հազար ոստիկաններ: Ցույցը կազմակերպել է «Աթաթուրքի հետեւորդների միությանե եւ տասնյակ ոչ պետական կազմակերպությունների կողմից: Ընդդիմությունը պահանջում է թույլ չտալ Թուրքիայի նախագահի պաշտոնում երկրի վարչապետ, «Արդարություն եւ զարգացումե կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նշանակումըը: Թուրքիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն ապրիլի վերջերին, մայիսի սկզբին: «NTVե հեռուստաընկերության տվյալներով` առավոտվանից Տանդողան հրապարակի տարածքում արդեն հավաքվել է ավելի քան 80 հազար մարդ: