üԻԴԵ-ն որոշել Է Լ. Արոնյան-Մ. Կարլսեն մրցամարտի մրցավարին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Զավեն Վարդանյան): Շախմատի միջազգային ýեդերացիան (üԻԴԵ) որոշել է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների` Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանի եւ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի մրցամարտի մրցավարն Է լինելու լեհ Անջեյ üիլիպովիչը, իսկ վճռաբեկ հանձնաժողովի նախագահը՝ üԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը` Հունաստանից: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ շախմատի ýեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը, նախատեսվում Է մրցամարտն անցկացնել 2007 թվականի մայիսին: Լ.Արոնյանը հաղթանակի դեպքում եւս մեկ մրցամարտ պետք Է անցկացնի մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Այն տեղի կունենա 2007թ. սեպտեմբերին: