Հասարակական

Արագածի բարձր լեռներում ձյան ծածկույթի բարձրությունը 97 սմ է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Սեւանա լճի հայելու նիշն այսօրվա դրւթյամբ ծովի մակերեւույթից գտնվում է 1898,24 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի մակարդակը ցածր էր 16 սմ-ով: Հունվարի 1-ից մինչեւ օրս «Արփա-Սեւանե թունելով Սեւանա լիճ է տեղափոխվել 186,63 մլն խմ ջուր, որն անհամեմատ ավելի է 2005-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Մայիսի 18-ից մինչեւ օրս ոռոգման նպատակով լճից բաց է թողնվել 152,476 մլն խմ ջուր: Անցած շաբաթ (դեկտեմբերի 11-17-ը) հանրապետության շրջանների մեծ մասում տեղացել է ձյուն, որի շերտի բարձրությունը ներկայումս Մարտունիում` 27 սմ է, Գորիսում, Դիլիջանում, Գավառում` 10-12 սմ, մնացած շրջաններում մինչեւ 9 սմ: Արագածի բարձր լեռներում ձյան ծածկույթի բարձրությունը հասնում է` 97 սմ է: Ըստ հիդրոօդերեւութաբանների` անցած շաբաթվա վերջին հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: Սեւանա լճի հայելու նիշը այդ ժամանակահատվածում իջել է եւս 1 սմ-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում