Հասարակական

Պ. Սեմնեբի. «Եվրամիությունը ցանկանում է խորացնել ուղղակի շփումները Լեռնային Ղարաբաղի հետե

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): Եվրամիությունը ցանկանում է խորացնել ուղղակի շփումները Լեռնային Ղարաբաղի հետ: Այս մասին երեկ ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Կարծում եմ, որ ԵՄ-ի առավել ակտիվ ներգրավումը կօգնի հակամարտության կարգավորման ջանքերին: Մեզ համար կարեւոր է լսել եւ շփումներ ունենալ հակամարտության բոլոր կողմերի հետ: Ցավում եմ, որ մինչ այժմ նման շփումները բավական չեղ եղելե,-ասաց նա: Պ.Սեմնեբին Ա.Ղուկասյանի հետ զրույցը հիմնարար որակեց եւ նշեց, որ անդրադարձ է եղել շատ հարցերի, այդ թվում` հանրաքվեին: Ըստ նրա` ԵՄ -ը մտահոգվել է, որ հանրաքվեն կարող է խոչընդոտել, որոշ չափով կանխորոշել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Հանրաքվեի վերաբերյալ ԵՄ-ի արձագանքը, նրա խոսքերով, չպետք է հասկանալ` որպես բացասական` ԼՂ-ում տեղի ունեցող ժողովրդավարական գործընացների նկատմամբ, քանի որ ԵՄ-ը գիտակցում է, որ ԼՂ-ում կա ժողովրդավարական կուլտուրայի բարձր աստիճան, որը դրական է: «Հանրաքվեն բովանդակում է սկզբունքային պահեր, որոնց հետ չենք կարող համաձայնել: Այն կանխորոշում է հարցեր, որոնք պետք է լուծվեն բանակցությունների ընթացքում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակըե,-նշեց Պ.Սեմնեբին: Նա հույս հայտնեց, որ բանակցային գործընթացում նախորդ մի քանի շաբաթվա մեջ նկատված արդյունավետությունը կշարունակվի նաեւ մոտ ապագայում, հնարավոր կլինի շարունակել գործընթացը 2007թ-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Ըստ հատուկ ներկայացուցչի` Եվրամիությունը դիտարկում է ազգերի ինքնորոշման իրավունքը` որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը: «Սակայն ես ցանկանում եմ կրկնել, որ դա միակ սկզբունքը չէ, այլ` հիմնարարներից մեկըե,-ասաց նա: Եվրամիության եւ Լեռնային Ղարաբաղի շփումների մասին հարցին Պ.Սեմնեբին պատասխանեց, որ ԵՄ-ին դրանք հարկավոր են այնքան, որքան` Հարավային Կովկասի մյուս հակամարտող տարածաշրջանների հետ: Առանց միջազգային հանրության օժանդակության շատ ավելի դժվար կլինի հակամարտող տարածաշրջանների հետ շփումներ հաստատել, որն էլ իր հեթին կդժվարացնի հակամարտությունների լուծումը: Իսկ Կոսովոյի նախադեպը կարո՞ղ է ազդել մյուս հակամարտությունների լուծման վրա հարցին Պ.Սեմնեբին պատասխանեց, որ Կոսովոյի հարցը բացառիկ է, եւ այն չպետք է ազդեցություն ունենա այլ իրադրությունների վրա (նա չցանկացավ մեկնաբանել, սակայն, թե ինչով է հարցը բացառիկ): Մեկ էական տարբերությունը, ըստ նրա, այն է, որ Կոսովոյի հարցում միջազգային հանրությունը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախաձեռնել են կարգավորման գործընթացը` չդադարեցնելով Սերբիայի ինքնիշխանությունը Կոսովոյի նկատմամբ: Պ.Սեմնեբին մտադիր է առաջիկայում այցելել ԼՂՀ: Նա նշեց, որ նախկինում չի գնացել` տարբեր մեկնաբանություններից խուսափելու համար, եւ ակնկալում է, որ գալիք այցը կլինի շատ արդյունավետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում