Հասարակական

Վիեննայում տեղի է ունեցել Ռոբերտ Գեդիկյանի ýիլմի պրեմիերան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վիեննայի հանրահայտ «Բուրգ կինոե-ում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ýրանսահայ կինոբեմադրիչ Ռոբերտ Գեդիկյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստանե կինոնկարի ավստրիական պրեմիերան: Այն կազմակերպվել էր Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական վարչության (նախագահ` Հայկ Ասենբաուեր), üրանսիական ինստիտուտի եւ «Բուրգ կինոե-ի տնօրինության կողմից: Պրեմիերայի պատվավոր հովանավորությունն էին ստանձնել Ավստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ üրանսիայի դեսպան Պյեռ Վիոն: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիսատեսին ողջունել եւ նրանց հարցերին պատասխանել է ýիլմի հեղինակ Ռոբերտ Գեդիկյանը: Ողջունելով ýիլմի ցուցադրումն Ավստրիայում` ՀՀ դեսպանն իր ելույթում նշել է, որ սա մի հնարավորություն էր ավստրիացիների համար ոչ միայն ծանոթանալու այսօրվա սփյուռքահայ անվանի կինոբեմադրիչի արվեստին, այլեւ, որոշ առումով, հաղորդակից դառնալու üրանսիայում Հայաստանի տարվա ոգուն: Պրեմիերային ներկա են եղել ավստրիացի պաշտոնյաներ, հասարակական եւ արվեստի գործիչներ, լրագրողներ, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում