Ամփոփվեցին երիտասարդ ստեղծագործողների մրցույթի արդյունքները
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Մարտիրոսյան): ԵՊՀ-ի մշակույթի կենտրոնում այսօր ամփոփվեցին երիտասարդ ստեղծագործողների մրցույթի արդյունքները: Ինչպես նշեց Հայաստանի գրողների միության եւ մրցույթի ժյուրիի նախագահ Լեւոն Անանյանը, մասնակցության հայտեր են ներկայացրել բուհի գրեթե բոլոր ýակուլտետների ուսանողները: Հեղինակները մրցել են «լավագույն արձակ եւ չափածոե անվանակարգերում: «Երիտասարդ սերունդը ստեղծագործում է յուրովի, ունի նոր մոտեցումներ եւ նոր վերաբերմունք գրական խոսքի նկատմամբե, - նշեց Լ. Անանյանը` համոզմունք հայտնելով, որ ներկայումս ձեւավորվում է գրողների նոր սերունդ, որը կնպաստի գրական երկու ժանրերի արագ եւ արդյունավետ զարգացմանը: Ըստ նրա` մրցույթն անցկացվել է անաչառ, ընտրվել են վեց լավագույն աշխատանքներ, որոնց հեղինակներն արժանացել են նվերների: Մրցույթի բոլոր մասնակիցներին Հայաստանի գրողների միության կողմից հանձնվեցին պատվոգրեր: