Հասարակական

Բացվեց լուսանկարչական արվեստի հանրապետական առաջին մրցութային ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Մարտիրոսյան): Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանում այսօր բացվեց լուսանկարչական արվեստի հանրապետական առաջին մրցութային ցուցահանդեսը: Ցուցահսանդեսին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի երիտասարդները եւ ԵՊՀ-ի ուսանողները, ովքեր ներկայացրել են շուրջ 116 աշխատանքներ: Ինչպես նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ, ԵՊՀ դասախոս Սահակ Տրոյանը, ցուցահանդեսի հիմանկան նպատակն է ցույց տալ հասարակությանը, թե որքան արագ է մեր երկրում զարգանում լուսանկարչությունը: «Իհարկե, դեռ վաղ է խոսել մեր երիտասարդների պրոýեսիոնալիզմի մասին, սակայն սա կարելի է համարել տարվա մեծագույն նվաճումներից մեկը լուսանկարչությունում, եւ արվեստի այս ճյուղը Հայաստանում նույնպես կունենա մեծ ապագաե, - նշեց Ս. Տրոյանը: Նրա կարծիքով` 21-րդ դարը հագեցած է ժամանակից լավագույն եւ բարձրակարգ տեխնիկայով, ինչը նույնպես կնպաստի արվեստի այս բնագավառի զարգացմանը, եւ հայ լուսանկարիչները կցուցադրեն իրենց աշխատանքները երկրից դուրս: Նշենք, որ ցուցահանդեսի բացմանն աջակցել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Այն կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 21-ը, լավագույն աշխատանքների հեղինակներին կհանձնվեն մրցանակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում