Կապանում անցկացվում է եվրոպական ýիլմերի փառատոն
2 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Գոհար Իսախանյան): Կապանում դեկտեմբերի 16-ից (մինչեւ 19-ը) առաջին անգամ անց է կացվում եվրոպական ýիլմերի փառատոն` ԵԱՀԿ ծրագրերի իրականացման Սյունիքի մարզային գրասենյակի նախաձեռնությամբ: Հայաստանում արդեն երրորդ անգամ այն կազմակերպել են մեր երկրում` üրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի դեսպանությունները, Հայաստանում Բրիտանական խորհուրդը: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին ասաց գրասենյակի կոոորդինատոր Գարիկ Չիլինգարյանը, նման նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանի հեռավոր մարզի` Սյունիքի բնակչությանը, հատկապես` երիտասարդությանը, հաղորդակից դարձնել եվրոպական մշակույթին, ինչը կխթանի Հայաստանի` Եվրոպային ինտեգրման գործընթացը: Փառատոնը մեկնարկել է գերմանական կինոարտադրության «Սուրբ Ծննդյան տոնը ռազմաճակատումե ýիլմով: Փառատոնի շրջանակներում կներկայացվի եվրոպական երկրների ինը ýիլմ` հայերեն ենթագրերով: Յուրաքանչյուր կինոնկարից առաջ ցուցադրվում է «Ոսկե ծիրանիե մրցանակակիր կարճամետրաժ ýիլմ, իսկ վերջում` մարզի բնապահպանական խնդիրներին առնչվող տեսաերիզ` պատրաստված ԵԱՀԿ բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոնի նախաձեռնությամբ: