Հասարակական

ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հ.Պողոսյանը մասնակցել է Եվրախորհրդի «Կիեւյան նախաձեռնությունե տարածաշրջանային ծրագրի նախարարական կոնýերանսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստում դեկտեմբերի 14-15-ը տեղի ունեցած Եվրախորհրդի «Կիեւյան նախաձեռնությունե տարածաշրջանային ծրագրի նախարարական կոնýերանսին Հայաստանից մասնակցել են ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության ԵԽ բաժնի վարիչ Նարինե Նիկոլյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության լրատվական բաժնից, նախարարական կոնýերանսը մշակույթի եւ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում հաստատել է Եվրախորհրդի շրջանակներում առաջիկա երեք տարիների համագործակցության ծրագիրը: Հաստատվել են նաեւ այս ծրագրի չորս բաղկացուցիչ մասերը` օրենսդրության զարգացում, վերապատրաստման դասընթացներ, փորձնական ծրագրերի իրականացում, հասարակության իրազեկում: Ծրագրին դիտորդների եւ աջակիցների կարգավիճակով միացել են Ավստրիան, üրանսիան, Ռումինիան (60 հազար եվրո ներդրումով), Իտալիան, Հունաստանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Կոնýերանսի ընթացքում կարեւորվել են պետական եւ տեղական մարմինների կապերի ամրապնդումը, հասարակական կազմակերպությունների լայն ներգրավումը գործընթացում: Այցի շրջանակներում Հասմիկ Պողոսյանը առանձին հանդիպումներ է ունեցել Ռումինիայի եւ Ուկրաինայի մշակույթի նախարարների հետ` քննարկելով համագործակցության հարցեր: Ռումինիայի մշակույթի նախարար Ադրիան Իորգուլեսկուի հետ հանդիպմանը ծրագրվել է 2007թ-ի մարտին կազմակերպել Գրիգոր Չամբակչյանի` Հայաստանի Ազգային պատկերասրահին նվիրաբերած գեղարվեստական աշխատանքների հավաքածուի ցուցադրում եւ հրատարակել կատալոգ: Քննարկվել է նաեւ Եվրոպայի մշակութային մայրաքաղաք Սիբիույում 2007թ-ին կայանալիք միջոցառումներին հայ արվեստագետների մասնակցության հարցը: Ուկրաինայի մշակույթի նախարարի հետ քննարկման թեմա է դարձել Հայաստանում Ուկրաինայի մշակութային օրերի անցկացումը: ՀՀ մշակույթի նախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ ռումինահայ համայնքի հետ, ծանոթացել համայնքի խնդիրներին: «Կիեւյան նախաձեռնությունե ծրագրի սկիզբը դրվել է 2005թ-ի սեպտեմբերին, Կիեւում կայացած «Ստաժե ծրագրի նախարարական հինգերորդ կոնýերանսի ժամանակ, երբ հարավկովկասյան երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը ցանկություն են հայտնել շարունակել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը մշակույթի եւ մշակութային ժառանգության պահպանման բնագավառում: Երեք երկրներին միացել են նաեւ Ուկրաինան եւ Մոլդովան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում