Կալկաթայում տարվա լավագույն երգչախումբ է ճանաչվել Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախումբը
1 րոպեի ընթերցում
ԿԱԼԿԱԹԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալկաթայում օրերս Ս. Ծննդյան տոնին նվիրված հոգեւոր երգերի մրցույթում տարվա լավագույն երգչախումբ է ճանաչվել Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախումբը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանից, Ս. Մարիամ կաթոլիկ դպրոցում անցկացված մրցույթին մասնակցել են քաղաքի շուրջ 10 քրիստոնեական դպրոցների երգչախմբեր: Մրցույթ-հանդիսությունն սկսվել է միասնական «Տերունական աղոթքովե, որից հետո դպրոցի հոգեւոր հովիվը բարի գալուստ է մաղթել ներկաներին` անդրադառնալով «քրիստոնյաների համար այդքան կարեւոր Տիրոջ Ս. Ծննդյան խորհրդի նշանակությանըե: Յուրաքանչյուր երգչախումբ անգլերեն լեզվով կատարել է օրվա խորհդին նվիրված երկուական երգ: Արդյունքների ամփոփումից հետո ճեմարանի երգչախումբը (կրթօջախի երաժշտության ուսուցիչ Վաչագան Թադեւոսյանի ղեկավարությամբ) արժանացել է պատվավոր առաջին մրցանակի: