Դաշնակահար Դենիս Մացուեւը՝ Երեւանում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Մարտիրոսյան): Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում այսօր տեղի կունենա համերգ Երիտասարդական նվագախմբի եւ Ռուսաստանից Հայաստան ժամանած դաշնակահար Դենիս Մացուեւի մասնակցությամբ: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց Դ. Մացուեւը, սա իր երրորդ այցն է Հայաստան. առաջին անգամ այստեղ է եղել աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի հետ համատեղ համերգային ծրագրով: «Առաջին անգամ Հայաստանի մասին լսել եմ դարձյալ Վ. Սպիվակովից, այստեղ եմ ժամանել մեծ սպասումներով, որոնք իսկապես իրականացել ենե,- նշեց նա, ավելացնելով, որ Հայաստանից հեռացել է հիասքանչ տպավորություններով: Դ. Մացուեւի խոսքով` այս անգամ նա հանդես կգա հայ հանդիսատեսի համար արդեն ավելի քան երեք հարյուր անգամ կատարած ստեղծագործություններով` Երիտասարդական նվագախմբի եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասնակցությամբ: Ս. Սմբատյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է նման մեծանուն դաշնակահարի հետ համատեղ հանդես գալը հայ հանդիսատեսի առջեւ: Դ. Մացուեւը ծնվել է 1975թ. Իրկուտսկում, երաժիշտների ընտանիքում: 1991թ. դարձել է «Նոր անուններե միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, որի հովանու ներքո շրջագայել է շուրջ քառասուն երկրներում, ելույթներ է ունեցել Ռուսաստանի եւ արտերկրի լավագույն նվագախմբերի հետ: Դաշնակահարը քսան տարեկանում դարձել է Մոսկվայի պետական ýիլհարմոնիայի մենակատար: Դ. Մացուեվը «Նոր անուններե միջազգային բարեգործական հիմնադրամի փոխնախագահն է: 2006թ. դարձել է ՌԴ նախագահի մշակույթի խորհրդի անդամ , իսկ այս տարվա ապրիլին արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: