Հասարակական

Ամստերդամի համալսարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Ամստերդամի համալսարանում դեկմտեմբերի 18-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, որի ընթացքում ելույթ է ունեցել թուրք հայտնի մտավորական Թաներ Աքչամը: «Ապրիլի 24ե հանձնախմբի եւ Հոլանդահայ կազմակերպությունների ýեդերացիայի նախագահ Մացո Հախվերդյանն «Արմենպրեսե-ին ասաց, որ գիտաժողովին ներկա թուրքերն ու ազերիները փորձել են խանգարել միջոցառումը, ժխտողական հարցեր են տվել, սակայն Թ.Աքչամը կարողացել է լուրջ եւ հիմնավոր փաստարկներով ապացուցել, որ Հայոց ցեղասպանությունն իրականում տեղի է ունեցել: Մտավորականը ներկայացրել է իր` «Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանության նոր փաստերե աշխատությունը, որը թարգմանվել է հոլանդերեն եւ լույս է տեսնելու 2007թ-ի մայիսին: Թ. Աքչամը ներկայացրել է հայերի տեղահանման ու ունեցվածքի բռնագրավման, Օսմանյան կայսրության «պանթյուրքիզմիե քաղաքականության մասին իր հայտնաբերած փաստաթղթերը: Հոլանդացի թուրքագետ, պրոýեսոր Էրիկ Զյուրխերը եւս ելույթ է ունեցել գիտաժողովի ընթացքում: Նրա հիմնական միտքն այն է եղել, որ 20-րդ դարասկզբին կատարվածը ներկայումս պատմական տեսակետից կարելի է ցեղասպանություն անվանել: Գիտաժողովը հրավիրվել է Հոլանդական հումանիստական հեռուստատեսության, Ամստերդամի համալսարանի ու Հոլոքոստի եւ ցեղասպանության խնստիտուտի ջանքերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում