Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին 2007 թ. հունվարի վերջին կայցելի ԼՂՀ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին 2007 թ. հունվարի վերջին կայցելի Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը դեկտեմբերի 17-ին ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում Պ. Սեմնեբիի հետ հանդիպումից հետո, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպման ընթացքում մանրամասն քննարկել Լեռնային Ղարաբաղի եւ ԵՄ-ի միջեւ ամուր կապեր հաստատելու վերաբերյալ իր ներկայացրած առաջարկությունները: «Կարծում եմ, որ այդ կապերը կարող են լինել եւ քաղաքական, եւ տնտեսականե,-ասաց նախագահը` նշելով, որ «հունվարի վերջին փետրվարի սկզբին ավելի կոնկրետ կքննարկեն այդ հարցերը եւ լուծումներ կգտնեն հետագա փոխհարաբերությունների վերաբերյալ: Ա. Ղուկասյանը տեղեկացրեց, որ Պ. Սեմնեբիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ հայ փախստականների հարցը: «Չեմ հասկանում այն տրամաբանությունը, երբ սկզբից փորձ է արվում լուծել ադրբեջանցի փախստականների հարցը եւ հետո անդրադառնալ հայ փախստականների խնդրինե,- ասաց ԼՂՀ նախագահը` նշելով, որ «հարցի տրամաբանությունն այնքան ակնհայտ է, որ Պ. Սեմնեբին եւ միջազգային կառույցերի այլ ներկայացուցիչներ անպայման կանդրադառնան այդ երկու հարցերը միաժամանակ կարգավորելու խնդինե: