«Բանակցությունների շաբաթվաե ընթացքում կբարձրացվեն փախստականների հիմնախնդիրները
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան): Կովկասյան փախստականների եւ ներքին տեղահանվածների «Կրինգոե (CRINGO) հասարակական կազմակերպությունների ցանցը Դանիական փախստականների խորհրդի հետ դեկտեմբերի 18-22-ը հայտարարել է «Բանակցությունների շաբաթե, որի ժամանակ կբարձրացվեն փախստականներին վերաբերող հիմնախնդիրներ: «Այս հինգ օրվա ընթացքում «Կրինգոե ցանցի մոտ 100 կազմակերպություններ ողջ Կովկասում կմասնակցեն արշավների, որոնց նպատակն է բարձրացնել փախստականների եւ ներքին տեղահանվածների բնակարանային հիմնախնդիրըե,-այսօր հրավիրված ասուլիսում նշեց ցանցի համակարգող խորհրդի անդամ Աշոտ Հակոբյանը՝ ավելացնելով, որ նման ասուլիսներ այսօր կազմակերպվում են նաեւ ՌԴ-ում, Վրաստանում, Ադրբեջանում: Արշավի շրջանակներում հայտարարված է նաեւ փախստականների եւ ներքին տեղահանվածների բնակարանային խնդրին վերաբերող հոդվածների մրցույթ: Դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կբացվի փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունների կողմից ստեղծված լուսանկարների ցուցահանդես. կներկայացվի փախստականների բնակարանային խնդիրը նախկիում, այսօր եւ բնակարաններով ապահովման դինամիկան: Ասուլիսին ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ պետության կողմից իրականացվող «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովությանե ծրագիրը այնպիսի տպավորություն է թողնում, որ Հայաստանում սկսվել է փախստականների բնակարանային ապահովման «խաղե, որի նպատակն ավելի շատ օտարերկրյա կապիտալի ներգրավումն է ՀՀ: Ըստ «Մեր տունը Հայաստանն էե հասարակական կազմակերպության նախագահ Նիկոլայ Բաբաջանյանի՝ այս ծրագրի առաջին փուլով բնակարանի գնման վկայագրով 353 փախստական ընտանիք ապահովվել է բնակարանով, սակայն 203 ընտանիք հետ է վերադարձրել այն: Պատճառներից մեկն էլ վկայագրերի ցածր արժեքն է, որով, նրանց խոսքով, փախստականները չեն կարողանում բնակարան գնել: Նշենք, որ ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի վարչության՝ անցած տարվանից սկսած բնակարանների գնման վկայագրով բնակարանով ապահովվել է 382 փախստական ընտանիք, միջազգային կառույցների կողմից կառուցվել է 187 քոթեջ եւ 40 բնակարանանոց շենք: Այս տարի ծրագիրն իրականացվում է Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Նաիրիի տարածաշրջաններում եւ Երեւանի Նոր Նորքի ուսանողական ավանի առաջին մասնաշենքում: 2007 թվականին նախատեսվում է ծրագիրն իրականացնել Աբովյանում եւ Երեւանի Նոր Նորքի ուսանողական հանրակացարանում բնակվող 20 փախստական ընտանիքի համար: